Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը ԿԸՀ-ին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը՝ 2024-ի մարտի 1-ից 2025-ի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար։
Նա հայտնել է, որ ամուսնացած է, ԱԺ պատգամավոր է։
Թեկնածուն հայտարարագիրը ներկայացրել է մարտի 14-ին։
Անշարժ գույք
Սեփականատեր է 2 բնակարանի, 1 բնակելի տան, ավտոկայանատեղիի և հողամասի։ Համատեղ սեփականության իրավունքով տնօրինում է 1 հողամաս։

Եկամուտներ
Ազգային ժողովից ստացել է աշխատավարձ՝ 569,780 դրամի չափով։
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ
Հայտարարագրված է 190,000,000 դրամ և 20,000 դոլար գումար։