Հովսեփ Սամվելի Գալստյանը պագևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմին Հովսեփը մասնակցել է որպես կամավոր։
«Ես Արցախի բնակիչ եմ, իմ վեց երեխաններն այնտեղ են ծնվել։ Ես տղայիս հետ Շուշիում էի աշխատում։ Երբ կռիվն սկսվեց, ես գնացի երեխաներիս մոտ, տղաս տաքսի վերցրեց, ասաց՝ ես գնում եմ հայրենիքը պաշտպանելու ու գնաց։ Ճանապարհին հանդիպել է թուրք սպա, իրենց սպանել է, վերցրել է հագուստը ու գնացել իր ջոկատի տղաների մոտ։ Այնտեղ հագել է թշնամու հագուստը, իր հետի զինվորները առջևից կրակել են, ինքը թիկունքից մտել է»,-Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց հայրը՝ Սամվել Գալստյանը։
Հովսեփը թշնամուն ոչնչացրել է՝ պատճառելով մեծաթիվ կորուստ, վերցրել է զենքերն ու բաժանել տղաներին։
Երբ Հովսեփը զոհվել է, թշնամին կարծել է, թե իր զինվորներից է, երբ վերցրել են հեռախոսը, տեսել են, որ հայ է ու նրա սպանված նկարը ուղարկել են ընկերուհուն։ Այդպես են ծնողներն իմացել, որ Հովսեփը զոհվել է։
6 ամիս հայրը փնտրել է որդու մարմինը․ «Հազիվ գտա դին, դի էլ չէր, երկու ոսկոր էր։ Մի տղա կար հետս, մտավ հանեց, մասունքները, ուղարկեցինք Երևան, որոշ ժամանակ անց լուր ստացանք, որ ԴՆԹ-ն համընկել է։ Տարա հանձնեցի հողին»։
Մանրամասները՝ տեսանյութում։