Նոր հագուստ, սննդի և հիգիենայի պարագաների չափաբաժինների վերանայում՝ դատապարտյալների համար

Սրանք նախատեսված են Արդարադատության նախարարության՝ հանրային քննարկման ներկայացված նախագծով։

Կարգավորումների համաձայն՝ դատապարտյալները պետք է ունենան սեզոնային հագուստ՝ ամառվա և ձմեռվա համար, այդ հագուստը պետք է չլինի ստորացնող կամ վիրավորող, պետք է ապահովի խտրականության բացառումը, լինի հարմարավետ և ապահովի դատապարտյալի շարժունակությունը: 

Հագուստի վերնամասն օձիքով և երեք կոճակներով պոլո կիսաբամբակե պոլո շապիկ է։ Ձմեռվա համար դրանք նախատեսվում են երկարաթև, իսկ ամառվա համար՝ կարճաթև։

Տաբատը կիսասպորտային է։ Տաբատի գործվածքի համար նախատեսվում է սարժա գործվացք։ Այն իր բաղադրության շնորհիվ ապահովում է հարմարավետություն արտահագուստը կրելիս ունի օդակլանման բարձր հատկություններ։

Տղամարդկանց ամառային կոշիկներն իրենցից ներկայացնում եմ սլիփոններ, որտեղ ներբանը նախատեսվում է սպիտակ ռետինից, իսկ վերին մասը՝ դիմացկուն գործվածքից:

Ձմեռվա համար նախատեսվում են բաճկոններ։ Վերանայվելու են նաև սնունդն ու հիգիենայի պարագաները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել