Այսօր առավոտյան 5 քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ վարչական բերում է իրականացվել: Նրանցից 4-ը՝ Զարուհի Հովհաննիսյանը, Օլյա Ազատյանը, Արթուր Պետրոսյանը և Բաբկեն Տեր-Գրիգորյանը՝ բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:
Ինչպես նաև ևս մեկ քաղաքացիական ակտիվիստ՝ Մարիա Հովսեփյանը, բերման է ենթարկվել հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելու համար:
Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ոստիկանության լրատվության բաժնից:
Մեզ այդպես էլ չհաջողվեց ոստիկանությունից պարզել, թե ի՞նչ են արել ակտիվիստները, բայց համացանցում տարածված նկարներից պարզ է դառնում, որ վերջիններս բերման են ենթարկվել քաղաքի տարբեր փողոցներում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու դեմ պաստառներ փակցնելու համար:
Հիշեցնենք, որ այսօր պետական այցով Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Իրավաբան.net