Լավրովը մեկնաբանել է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը

Հայաստանը ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չի ուղարկել, հետևաբար այդ հարցը և հանրապետության դուրս գալու հնարավոր հետևանքները ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդում չեն քննարկվել, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել, քանի որ համապատասխան հարցում չի ստացվել»,- ասել է Լավրովը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո իր ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դա հնարավո՞ր է, քննարկվե՞լ է կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու կարգը։

Նրա խոսքով՝ նման քայլի հնարավոր հետևանքները չեն քննարկվել։

«Ինչպես արդեն ասացի, այո, այսօր հայ նախարարը ներկա չէր հանդիպմանը, բայց Հայաստանից չկար որևէ փաստաթուղթ, որևէ պաշտոնական քայլ, որը դրա անհրաժեշտությունը կդարձներ. քննարկել դրա հետևանքները», – նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել