Տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտող Հայաստանի քաղաքականությունը որևէ արդյունքի չի բերի․ ասված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի՝ Հայաստանի ԱԳՆ հունիսի 19-ի հայտարարության մեկնաբանության մեջ։
«Ավելի լավ կլիներ, եթե հայկական կողմը, վկայակոչելով 1991 թվականի սահմանների և Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականությունը, բացատրեր, թե ինչու չէր հարգում այդ պայմանագրերը ավելի քան 30 տարի, հրաժարվում էր ճանաչել խորհրդային քարտեզներում արտացոլված սահմանները՝ օկուպացնելով Ադրբեջանի տարածքները»։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի սահմանադրությունն է, որտեղ հստակ նշվում է Հայաստանի անկախության հռչակագիրը՝ կոչ անելով «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միավորել» և վերջ տալ հակամարտությանը։ Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջները, որոնք ամրագրված են այդ երկրի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում։ Հայաստանի ԱԳՆ-ի տրամաբանությունը, թե այս խնդիրը կարելի է անտեսել, ցույց է տալիս, որ այս երկիրը շահագրգռված չէ տևական խաղաղությամբ և փորձում է միայն պահպանել այս իրավիճակը որպես հետադարձ տարբերակ՝ ապագայում Ադրբեջանի դեմ կրկին ագրեսիա սկսելու համար։
Մենք կրկնում ենք, որ տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելու և խաղաղությունն ու կայունությունը խոչընդոտելու՝ Հայաստանի նենգ քաղաքականությունը որևէ արդյունքի չի բերի։ Ադրբեջանի դեմ նման սադրանքների ու քաղաքական շահարկումներով լի մտքերի փոխարեն հայկական կողմը ոչ թե խոսքով, այլ գործով պետք է կատարի միջազգային պարտավորությունները և նպաստի խաղաղ գործընթացին», – ասված է հաղորդագրության մեջ։