ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանը:
«Փաստն այն է, որ Փարիզը հրահրում է զինված առճակատման հերթական փուլը Հարավային Կովկասում։ Ֆրանսիայի ղեկավարությունը չի առաջնորդվում Հայաստանի կամ մեկ կոնկրետ ժողովրդի շահերով»,- այդպես է Մարիա Զախարովան մեկնաբանել Ֆրանսիայից Հայաստան ռազմական տեխնիկայի մատակարարման մասին պայմանագիրը։
«Փարիզը ձգտում է երկրների ներսում կամ երկրների միջև առկա տարաձայնությունները, հակասություններն օգտագործել որպես գործիք՝ սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու համար։ Ես նկատի ունեմ ոչ միայն Ելիսեյան պալատի անձնական շահը, այլև Ֆրանսիան՝ որպես ՆԱՏՕ-ի գաղափարախոսության դիրիժոր։ Ինձ թվում է, որ հենց այդպես էլ պետք է վերաբերվել դրան», – նշել Է Զախարովան։
Զախարովան հիշեցրել է, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարության և ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերության միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր։