«Մակրոնի ռեժիմը խոչընդոտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»․ Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի միջև  CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագրի ստորագրումը։

Հայտարարության մեջ նշվում է, թե Ֆրանսիան Հայաստանին մահաբեր և հարձակողական հրետանի է մատակարարում, ինչը վկայությունն է Հարավային Կովկասում Ֆրանսիայի «սադրիչ» գործողությունների։

«Մակրոնի ռեժիմը խոչընդոտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը։ Ֆրանսիայի ներկայիս ղեկավարությունը, որն իր ապակառուցողական և կողմնակալ քաղաքականության պատճառով դուրս է մնացել կարգավորման և տարածաշրջանային գործընթացներից, չի կարող դա ներել Ադրբեջանին և հետևաբար շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը։

Հայտարարում ենք, որ հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի սրման և պատերազմի նոր օջախ ստեղծելու պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է «ռևանշիստական» ​​քաղաքականություն վարող Հայաստանի ղեկավարության և Մակրոնի բռնապետության վրա»,-ասվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել