Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի հրահանգով ՃՈ 1-ին գումարտակ են հրավիրել այսօր երթուղայինի ուղևորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած 37 երթուղին սպասարկող վարորդին, և նրա նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն ղեկին ծխախոտ ծխելու համար: Այս մասին Երևանի ՃՈ պետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.
«Երբ համացանցում դիտեցի այս տեսանյութը, անկեղծ ասած հիասթափություն ապրեցի վարորդի և վարորդի քույր ներկայացող կնոջ վարքագծից: Անմիջապես հրահանգեցի տեսչական անձնակազմին, որպեսզի շտապ հայտնաբերեն և ՃՈ 1-ին գումարտակ հրավիրեն 25 05 Տ պետհամարանիշի 37 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի վարորդին:
Վերը նշված մեքենայի վարորդը հանդիսանում էր Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ 1980թ. ծնված Գագիկ Գևորգի Մուրադյանը: Վարորդ Մուրադյանը հրավիրվեց ինձ մոտ, նրա նկատմամբ կազմվեց վարչական արձանագրություն ղեկին ծխախոտ ծխելու համար, վարորդ Մուրադյանը նախազգուշացվել է նմանատիպ վարքագիծ ցուցաբերելու դեպքում ՃՈ-ն հետևողական կլինի նրա վարքագծին»,- գրել է Արսեն Արշակյանը:
Լուսանկարը՝ armenpress.am-ի
Իրավաբան.net