Ուղևորին լավ չվերաբերած 37 երթուղու վարորդին տույժի կենթարկեն

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ քիչ առաջ համացանցում տարածված տեսանյութի հետ կապված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին անհապաղ քայլեր ձեռնարկել պայմանագրային պարտավորությունը խախտող ընկերության վարորդին համապատասխան տույժի ենթարկելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ համացանցում այսօր տարածվել էր տեսանյութ, որտեղ երթուղայինի ուղևորը վարորդից պահանջում է չծխել, ինչի համար ուղևորներից մեկ, ներկայանալով վարորդի քույր, բռնություն է գործադրում նրա նկատմամբ: Նշենք, որ տեսանյութից ակնհայտ երևում է, որ դեպքը տեղի է ունեցել 37 երթուղում:

Քաղաքապետարանից հայտնում են, որ ընթացքի մասին կտեղեկացնեն լրացուցիչ:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել