Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Կոտայքի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սերոբ Հարությունյանը: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Ոստիկանության կայքից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից ազատվել էր Արմեն Առաքելյանը, իսկ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից` Գրիշա Բադալյանը:
Ոստիկանապետի հրամանով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը նշանակվել էր ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ` ազատվելով նախկին պաշտոնից: