Ադրբեջանում գործարանում պայթյունը տեղի է ունեցել մուրճով արկին հարվածելու պատճառով

Ադրբեջանի Շիրվան քաղաքում «Արազ» ՍՊԸ-ում պայթյունը տեղի է ունեցել մուրճով արկին հարվածելու պատճառով, որի հետևանքով էլ երեք մարդ Է տուժել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով քաղաքի դատախազության տվյալները

Ըստ աղբյուրի՝ պայթյունը տեղի է ունեցել ձեռնարկության արտադրամասերից մեկում: Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել 120 մմ ականանետի արկին մուրճով հարվածելու հետեւանքով:

«Արազ» ՍՊԸ-ն ընդգրկված է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության կառուցվածքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել