Թվում ա, որ էլի հետ ենք էթալու, մեր Ղարաբաղի ճուրը, օդը․ չեմ պատկերացնում՝ ոնցինք նոր կյանք սկսելու․ Արցախից բռնի տեղահանված

Ծնողներս էլ էին փախստական 1992թ․-ին։ Երբ կռիվը սկսվեց էլի դուրս էկանք՝ 3-4 տարեկան էին երեխեքս, էլի նույն պատմությունն ա։ Այս մասին Արցախից բռնի տեղահանված Ռիտա Գասպարյանը պատմել է  Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում։

«Հիմա էլ թոռներս են երեք-չորս տարեկան։ Ամուսինս 1992-ին զոհվեց։ Սաղ կյանքս միայնակ ստեղծեցի, ասեցի տղուս լավ կյանք տամ։ Հիմա նորից զրոյից պիտի սկսեմ»,- արցունքն աչքերին պատմում է Ռիտան։

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 19-ին, երբ հարձակումը սկսվեց, իրենք բակում էին: Պայթյունի ձայն լսեցին, չհավատացին, որ պատերազմ է սկսվել։

«Սկզբում չհավատացինք, որ կռիվ է։ Չֆայմեցի էլ ճաշի տակն անջատեմ, պայթյունը լսեցինք, էրեխեքին վերցրինք ու պադվալ մտանք։ Էրեխեքն էնքան լացին, էնքան լացին։ Պադվալում մութ էր, հարսս տանը չէր։ Ոչ էն ա էրեխեքին նայեմ, ոչ էն ա տենամ՝ ինչ ա կատարվում։ Հեռախոսս անջատվեց, կապ չկար։ Ահավոր վիճակ էր»,- հիշում է Ռիտան։

Մեկ ու կես օր մնացել են նկուղում։  Սկզբում մեկ ժամ կրակը դադարել է, բայց էլ չեն հավատացել, որ պատերազմն ավարտվել է։ Մեկ ժամ դադարից հետո նորից լսել են կրակոցների ձայնը։

«Մեկ ու կես օր հետո ասեցին, որ պայմանավորվածության են եկել մերոնց հետ ադրբեջանցիք։ Ղարաբաղը տալիս են Ադրբեջանին։ Ընկանք խուճապի մեջ՝ ինչ ենք անելու, ուր ենք գնալու։ Վիճակը հանդարտվել էր, մենք հըլը հույս ունեինք, որ պօիտի մնանք։ Սաղ վեշերը հանեցինք, թափեցինք, նորից դասավորեցինք։Էն էլ մի քանի օրից հետո ասին, որ սաղ պիտի դուրս գան»,- պատմում է նա։


Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել