Սեպտեմբերի 19-ի իրադարձությունները սկսվեցին մեր տնից, թոռնիկս զանգեց, ասեց՝ ազդանշան է միացել, ասել են, որ մտնեն ապաստարաններ։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում Լյուդմիլա Հայրյանը պատմել է, թե ինչերի միջով են անցել Հայաստանում հայտնվելու համար։
Տան մեջ 11 հոգով են եղել, թշնամին խփել է իրենց տան վրա, թողել են ամեն ինչ ու մտել ապաստարանները, դրանից հետո էլ տեղափոխվել են Ստեփանակերտի օդանավակայան՝ էվակուացիայի սպասելով։ 2 օր մնացել են դրսում, օդանավակայանի պատերի տակ։ Պատահական մեքենաներով, դատարկաձեռն անցել են Հակարիի կամուրջը։ Տիկին Լյուդմիլայի խոսքով՝ ընտանիքով ցիրուցան են եղել, սակայն ասում է՝ մարդիկ շատ են օգնում։
«Գողգոթայի ճանապարհով անցանք մենք։ Մեզ հարցնում են՝ բռնի՞ եք գաղթել, ոնց կարելի է ասել՝ ոչ, մենք մեր կամքով ենք դուրս եկել։ Ո՞վ կարող է իր կամքով իր տունն ու տեղը թողել, իր գերեզմանները թողնի ու դուրս գա։ Ո՞նց կարելի է ապրել 3 տարեկան երեխայի վիզ կտրած ազգի հետ։ Գազանաբար են վերաբերվում մարդկանց հետ, մարդկային լեզու չունեն։ 21-րդ դարում ցեղասպանություն, որտե՞ղ է գրված։ 9 ամիս աշխարհի քար լռության մեջ մարդիկ, երեխաները սոված ապրեցին։ Տենց բանա լինո՞ւմ»,-ասել է Լյուդմիլա Հայրյանը ու հռետորական հարց հնչեցրել․ ինչո՞վ է մեղավոր, որ հայ է ծնվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter