Ի՞նչ պատիժ է նախատեսված կեղծ փողեր պատրաստելու կամ իրացնելու համար

ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` կեղծ փողեր կամ արժեթղթեր՝ իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ դրանք իրացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Նույն արարքը, որը կատարվել է՝
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Վերոհիշյալ արարքը, որը կատարվել է՝
1) կազմակերպված խմբի կողմից,
2) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Նշենք, որ հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը` 100.000 դրամը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը`300.000 դրամը գերազանցող գումարը (արժեքը):

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել