Թուրքիայի հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև տարբերությունը շարունակում է կրճատվել։
Պետական TRT-ի փոխանցմամբ՝ բացվել է քվեատուփերի 39.92%-ը։
Ընդհանուր ընտրողների թիվը 60.774.565 է։ Այս պահին հաշվվել է 19.735.832 քվե։ Վավեր քվեաթերթիկների թիվը 19.403.384 է։ Մասնակցության տոկոսը՝ 88.48։
Նշված քարտեզում կարմիրով ներկված են այն նահանգները, որտեղ հաղթում է Քեմալ Քըլըչդարօղլուն, իսկ նարնջագույնով ներկված են այն նահանգները, որտեղ հաղթում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
.png)
Բացված քվեատուփերի արդյունքներով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի 52.85% ձայն, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 41.23%, Սինան Օղանը՝ 5.37%։