Թուրքիայում ավարտվել է ընտրությունների քվեարկությունը և սկսվել է ձայների հաշվարկը:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների, ընտրողների մասնակցությունը կարող է գերազանցել 90%-ը:
Թուրքիայում այսօր տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։
Նախագահի հիմնական հավակնորդները համարվում են երկրի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։