Ադրբեջանը զոհի մասին է հայտնում

Ադրբեջանը, իր սանձազերծած սադրանքի արդյունքում զոհ ունի։ Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ զոհվել է Նովրուզալիզադե Օրխան Էլխան օղլուն։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է:

«Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել