Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կայցելի Ռուսաստան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կայցելի Ռուսաստան՝ մայիսի 10-ին մասնակցելու Իրանի և Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳ նախարարությունը։

Նախարարությունից հայտնել են, որ հանդիպմանը քննարկումներ տեղի կունենան Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման, փախստականների կամավոր և անվտանգ վերադարձի վերաբերյալ։ Ակնկալվում են Չավուշօղլուի մասնակցությամբ երկկողմ հանդիպումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել