Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մոտ բարձրացվել է Ֆինլանդիայի դրոշը

Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի շտաբի բակում հանդիսավոր կերպով բարձրացվել է Ֆինլանդիայի դրոշը, որն այսօր պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը, փոխանցում է СТРАНА.ua-ը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ֆինլանդիան պաշտպանված է Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածով Դաշինքի անվտանգության երաշխիքներով, ըստ որի՝ հարձակումը մեկ դաշնակցի վրա կնշանակի հարձակում բոլորի վրա։

Ֆինլանդիայի անդամակցության ճանապարհին վերջին խոչընդոտները հաղթահարվեցին անցած շաբաթավերջին, երբ Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց այս երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության մասին համաձայնագիրը։

Ի տարբերություն Ֆինլանդիայի, Շվեդիայի անդամակցության հարցում, Անկարայի առարկությունները շարունակում են ուժի մեջ մնալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել