Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նասեր Քանան արձագանել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակմանը: Նա ցավակցել է մեկ մարդու մահվան կապակցությամբ և նշել, որ որ Իրանի իշխանությունները լուրջ հետաքննություն են սկսել այս հարցի առնչությամբ։ Այս մասին գրում է իրանական IRNA գործակալությունը:
«Երկրի քաղաքական և անվտանգության իշխանությունների հատուկ հրահանգով այս գործը հետաքննվում է բարձր առաջնահերթությամբ՝ պարզելու այս գործողության շրջանակը և հարձակվողի շարժառիթը», – ասել է խոսնակը։
Նա ասել է, որ նախաքննությունը ցույց է տվել, որ հարձակվողի շարժառիթն անձնական է եղել՝ հավելելով, որ գործի հետաքննությունը կշարունակվի, իսկ արդյունքները կհայտարարեն լրատվամիջոցներին։
Հիշեցնեք, որ հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է եղել, ինչի հետևանքով մեկ հոգի մահացել է, երկուսը՝ ստացել են մարմնական վնասվածքներ: