Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունվարի 17-ին, քննարկել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Խորհրդին նման միջնորդություն է ներկայացրել դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, այն ԲԴԽ-ում ներկայացրեց հանձնաժողովի անդամ Հովիկ Շահնազարյանը։
Ըստ նրա՝ միջնորդությունը հիմնված է պարզ տեղեկությունների վրա, խոսքը վերաբերում է ժամկետային խախտումներին։
«Վարույթի առիթ է հանդիսացել փաստաբան քաղաքացու հաղորդումը, որտեղ վերջինս վկայակոչել է մի շարք տեղեկություններ, որոնք վերաբերում են հաշտարարի կողմից կայացված դատական ակտի հիման վրա կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ իր դիմումին, որի վերաբերյալ փաստաբանը տևական ժամանակ տեղեկություն չի ունեցել»,-նշեց Շահնազարյանը։
Հանձնաժողովի անդամը նշեց՝ փաստաբանը մինչև հիմա չգիտի՝ իր դիմումը վարույթ ընդունվել է, թե ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում։