Մոսկվան անհանգստացած է Երևանի և Բաքվի հարաբերություններում բացասական միտումներով

Ռուսական կողմը անհանգստացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների բացասական միտումներով և կօգնի փոխզիջումների գտնելու հարցում, Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք, անշուշտ, մտահոգված ենք Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում վերջին շաբաթների ընթացքում ի հայտ եկած բացասական միտումներով, կոշտ հռետորաբանության, մեղադրանքների փոխանակմամբ, որն ուղեկցվում է տարածաշրջանում աճող լարվածությամբ», – ասել է նա։

«Մենք կոչ ենք անում ադրբեջանական և հայկական կողմերին բարի կամք դրսևորել և համատեղ փոխզիջումներ փնտրել: Մենք կցուցաբերենք հնարավոր օգնությունները»,- հավելել է Զախարովան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել