Կոսովոյում ՆԱՏՕ-ի կոնտինգենտի հրամանատարությունը մերժել է Սերբիայի իշխանությունների խնդրանքը՝ ոստիկանությունն ու բանակը տարածաշրջան մտցնելու մասին, TV Pink-ին ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Սերբիայի կառավարությանն ուղղված իրենց խնամքով մշակված նամակում, որը ես նույնպես ստացել եմ, նրանք գրել են, որ սերբական բանակը Կոսովո և Մետոհիա վերադարձնելու անհրաժեշտություն չկա՝ հղում անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևին», – ասել է նա։
Սա, ըստ նախագահի, իր ակնկալած ու կանխատեսած պատասխանն էր։ Վուչիչը նաև նշել է, որ դա համընկել է ուղղափառ Սուրբ Ծննդյան և տարածաշրջանի հարավում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ ալբանացին վիրավորել է 2 երիտասարդ սերբերի։
Նշենք, որ Կոսովոյում և Մետոխիայում լարվածության ևս մեկ փուլ սկսվեց դեկտեմբերի սկզբին, երբ նախկին սերբ ոստիկան Դեյան Պանտիչը և նրա մի քանի գործընկերներ ձերբակալվեցին 1998-1999 թվականների հակամարտության և ահաբեկչության ժամանակ ռազմական հանցագործությունների կասկածանքով: