Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։
«Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին, ադրբեջանական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել տեղի բնակչի ուղղությամբ, ով հողային աշխատանքներ էր իրականացնում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշված է, որ քաղաքացին չի տուժել, միայն տեխնիկան է վնասվել։
Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ պարզաբանում է անցկացնում։
Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի փակման շուրջ բանակցությունները շարունակվում են հայկական և ադրբեջանական կողմերի հետ։
Պարեկություն է իրականացվում երեք ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում։