Պուտինը հայտարարել է, թե երբ կավարտվի մոբիլիազացիան ու ինչու էր դրա կարիքն առաջացել

Մասնակի մոբիլիզացիայի բոլոր միջոցառումները կավարտվեն երկու շաբաթվա ընթացքում, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Աստանա երկօրյա այցից հետո լրագրողների հարցերին․ այս մասին գրում է РИА Новости-ն։

Պուտինն ասել է, որ նախատեսված 300 հազարից 222 հազարն արդեն ուղարկվել է ստորաբաժանում, իսկ մոբիլիզացվածների թիվն ավելացնելու առաջարկներ ՊՆ-ից չկան։

«Երբ այս մոբիլիզացիոն միջոցառումները սկսեցին իրականացվել, միայն այդ ժամանակ պարզ դարձավ, թե դրանք ինչ որակի են»,-նշել է նա։

Երկրի ղեկավարը բացատրել է, որ շփման գիծը ձգվում է հազար հարյուր կիլոմետր, այն հնարավոր չէ պաշտպանել միայն պայմանագրային զինծառայողների ուժերով։ Ուստի մասնակի մոբիլիզացիայի կարիք կար։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ թեև իրադարձությունների սկզբից անցել է երեք շաբաթից մի փոքր ավելի, սակայն մոբիլիզացված քաղաքացիների մահվան մասին արդեն հաղորդումներ կան՝ Պուտինը խոստացել է Անվտանգության խորհրդին հանձնարարել ստուգել, ​​թե ինչպես է ընթանում նրանց նախապատրաստումը։

«Անվտանգության խորհրդում կան նախկինում ՊՆ-ում ծառայած զինվորականներ, լավ փորձ ունեցող, իրենց գործին տիրապետող, բարձր մակարդակի ու կարգի մասնագետներ, կհանձնարարեմ ստուգել, ​​թե ինչ պատրաստություն են անցնում մոբիլիզացված քաղաքացիները»,-ասել է Պուտինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել