Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Նիկոլոզ Շարաձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Դենիս Ջենկինսի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։
Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության գործունեությանն ու հնարավորություններին, ինչպես նաև քննարկել հետագա համագործակցության հարցերը։
Նիկոլոզ Շարաձեն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին տեղեկացրել է Վրաստանի սահմանային ոստիկանության առաջնահերթ ոլորտների, առկա հնարավորությունների և իրականացվող բարեփոխումների մասին։
Հանդիպմանը կողմերը քննարկել են սահմանային ոստիկանության ուղղությամբ հետագա համագործակցության ծրագրերը։