Ղրղզստանը չեղարկել է ՀԱՊԿ «Անկործանելի եղբայրություն» զորավարժությունները իր տարածքում

Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը չեղարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անկործանելի եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները երկրի տարածքում։ Այս մասին կիրակի հայտնել է ղրղզական 24.kg գործակալությունը։

Զորավարժությունները նախատեսված էին հոկտեմբերի 10-ից 14-ը Էդելվեյս կենտրոնում։ Չեղարկման պատճառները չեն նշվում։

Զորավարժություններին պետք է ներգրավվեին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի խաղաղապահ ստորաբաժանումները։ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անկործանելի եղբայրություն» զորավարժություններն անցկացվում են 2012 թվականից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել