Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ուժեղացնել անվտանգային միջոցառումները Կերչի նեղուցով անցնող էլեկտրացանցային էներգետիկ կամրջի, տրանսպորտային միջոցների և գազատարների համար։ Ասվում է նախագահի համապատասխան հրամանագրում։ Գրում է РИА Новости-ին։
Նշվում է, որ անվտանգության դաշնային ծառայությունը կկազմակերպի և կհամակարգի պաշտպանության միջոցառումները։
Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա այսօր՝ հոկտեմբերի 8-ին, բեռնատար է պայթեցվել, ինչի հետևանքով գնացքի վառելիքի բաքերը բռնկվել են։ Ըստ տեղեկությունների՝ ոչ ոք չի տուժել, միջադեպի պատճառներն ու ավերածությունների չափը ճշտվում են։
Ըստ տեսողական գնահատականի՝ Կերչից Թաման մեկ ավտոմոբիլային գիծն անվնաս է։ Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների, զոհեր չկան։