Պուտինը և Զելենսկին համաձայնել են մասնակցել G20-ի գագաթնաժողովին

ԱՄԷ-ում Ինդոնեզիայի դեսպանը հայտնել է, որ թե՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և թե՛ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին համաձայնել են մասնակցել G20-ի գագաթնաժողովին, փոխանցում է Известия-ն։

G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Բալիում նոյեմբերի 15-16-ը։ Հուլիսի սկզբին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Մոսկվան ավելի վաղ Ջակարտային տեղեկացրել էր հանդիպմանը մասնակցելու Պուտինի մտադրության մասին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես հոկտեմբերի 7-ին ասել է, որ Ռուսաստանը մասնակցելու է գագաթնաժողովին, սակայն ձևաչափը դեռևս որոշված ​​չէ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել