2013 թվականի առաջին կիսամյակին 73 դեպքով կամ 3,7%-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները (2034-1961), որոնք կազմում են երկրում արձանագրված հանցագործությունների դեպքերի 23,9%-ը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 25,9-ի դիմաց: Այս մասին ՀՀ դատախազության կոլեգիայի 2013թ. օգոստոսի 7-ի նիստում հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը:
Ըստ նրա զեկույցի՝ 9-ով աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու (82-93), 16-ով` դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս հասցնելու /442-458/, 92-ով ծեծի (944-1036), աճել է նաև խոշտանգման /2-3/, մոր կողմից նորածին երեխայի սպանության /1-4/, առևանգման /14-22/, ազատությունից ապօրինի զրկելու /1-4/, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիքի /58-65/, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու /32-38/, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու /7-17/ դեպքերը:
7-ով նվազում է արձանագրվել սպանության /28-21/, 1-ով` սպանության փորձերի (17-16), 35-ով` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու /160-125/, 5-ով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու /12-7/, 7-ով` թրաֆիքինգի /15-8/ դեպքով: