«Անհատը ոչինչ է հայրենիքի առաջ»․ կամավորական Տիգրան Ավագյանը մինչև վերջին շունչը կռվել է թեժ մարտում

Սիրում էր զենքը, սիրում էր բնությունը, սիրում էր կենդանիներին․ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Ավագյանի մայրը՝ Գոհար Սեխպոսյանն է պատմում որդու մասին։

«Սիրում էր հայրենիքը՝ շատ-շատ։ 16 տարեկանում բողքում էր, որ բանակ 18 տարեկանից են տանում։ Ասել է՝ 16 տարեկանից թող տանեն, նստել եմ, ինչ եմ անում։ Հայրենիքն իր համար ամեն ինչ էր»,-պատմում է տիկին Գոհարը։

2010 թվականին, ծառայության ժամանակ Տիգրանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել։ Երկար ու համառ պայքարի շնորհիվ նրա կյանքը փրկվել էր։

Նա ծառայության է մեկնել 2009 թվականին։ Ծառայել է ԱԱԾ սահմանապահ զորքերում՝ Հորադիսում։

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Տիգրան Ավագյանը մարտի դաշտ է մեկնել 2020 թվականի սեպտեմբերի 29-ին, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի կազմում։

Գնդի հրամանատարը պատմում է, որ հոկտեմբերի 3-ին թեժ մարտեր են եղել։

«Հոկտեմբերի 3-ից հետո բոլոր այն տղաները, որոնք մնացին Եղնիկներում, հրաշք մարտիկներ էին։ Ամսի 3-ը փորձության նման էր, իսկ Տիգրանը մնաց»,-նշում է նա։

Տիգրան Ավագյանը ծնվել է 1991 թվականի փետրվարի 12-ին։ Հայրենիքի համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել