Քվեարկության արդյունքում ԲԴԽ նախագահ չի ընտրվել․ ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը

ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքներով Խորհրդի նախագահ չի ընտրվել:

Օրենքով սահմանված կարգով՝ Բարձրագույն խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Խորհրդի տարիքով ավագ անդամը:

Տեղեկացնում ենք, որ Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Ս. Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով պարտականությունները կատարելուց:

Խորհրդի որոշմամբ՝ դիմումը բավարարվել է և ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամ Սերգեյ Չիչոյանը:

Ինչպես արդեն հայտնել ենք, Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 4-ին որոշումներ է ընդունել, որոնց համաձայն ԲԴԽ երկու անդամի՝ Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են։

Հիշեցնենք, որ ԲԴԽ հաղորդմամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով։

Իսկ Լիպարիտ Մելիքջանյանը Ազգային ժողովի հունիսի 28-ին կայացած քվեարկության արդյունքներով ընտրվել էր Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել