Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 9 անձի, այդ թվում՝ Լիզա Գրիգորյանի, Կարեն Թումանյանի և Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունները։
Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը, քվեատուփում առկա են եղել 68 քվեաթերթերթիկ, անվավեր քվեաթերթիկ չի եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
- Լիզա Գրիգորյան – կողմ՝ 0,
- Կարեն Թումանյան – կողմ՝ 0,
- Լիպարիտ Մելիքջանյան – կողմ՝ 68։
Դատավորի երկրորդ թափուր տեղի համար ԲԴԽ-ն առաջադրել էր Լուսինե Ավագյանին, Գևորգ Գյոզալյանին, Վահե Ռաֆայելյանին։
Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը, քվեատուփում առկա են եղել 67 քվեաթերթերթիկ, անվավեր քվեաթերթիկ չի եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
- Լուսինե Ավագյան – կողմ՝ 0,
- Գևորգ Գյոզալյան – կողմ՝ 67,
- Վահե Ռաֆայելյան – կողմ՝ 0։
Դատավորի երրորդ թափուր տեղի համար ԲԴԽ-ն առաջադրել էր Արթուր Դավթյանին, Նաիրա Հովսեփայանին, Աղասի Մկոյանին։
Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը, քվեատուփում առկա են եղել 67 քվեաթերթերթիկ, անվավեր քվեաթերթիկ չի եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
- Արթուր Դավթյան – կողմ՝ 67,
- Նաիրա Հովսեփայան – կողմ՝ 0,
- Աղասի Մկոյան – կողմ՝ 0։
Լուսանկարում՝ ձախից աջ․ Գևորգ Գյոզալյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Արթուր Դավթյանը