Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը հայտնում է.
«Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածուի ընտրության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը հայտնեց. «Գագիկ Ջհանգիրյանը վիրահատության է հիմա ենթարկվելու կամ արդեն վիրահատության է ենթարկվում այս պահին։ Այս առողջական խնդիրների պատճառով ես եմ իրեն փոխարինելու։ Ուղղակի մինչ այս պահը հայտնի չէր՝ ենթարկվելու է վիրահատության, թե՝ ոչ։ Համենայն դեպս ես եմ իր պարտականությունները ժամանակավորապես կատարելու»։