ԱՄՆ-ն պատասխանել է Ռուսաստանի վերջնագրին. «Մեզ ոչինչ չի ստիպի կանգ առնել»

ԱՄՆ-ը չի պատրաստվում հրաժարվել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց, CNN-ին տված հարցազրույցում ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը` մեկնաբանելով ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումները, թե Ռուսաստանը պահանջում է դադարեցնել նման աջակցությունը։

«Ռուսաստանը փակ ձևաչափով ինչ-որ բան ասաց, բացահայտ ասաց, բայց մեզ ոչինչ չի համոզի հրաժարվել մեր ընտրած ռազմավարությունից»,- ասաց նա։

Միաժամանակ նա չի հաստատել ԶԼՄ-ների տեղեկությունը, թե իբր Ռուսաստանը նոտա է հղել ԱՄՆ-ին՝ պահանջելով դադարեցնել Ուկրաինային աջակցելը։

«Բայց եթե Կրեմլը ենթադրում է, որ ԱՄՆ-ը և մեր գործընկերներն ամբողջ աշխարհում միլիարդավոր դոլարներ են տրամադրում ուկրաինացիներին անվտանգության աջակցության համար՝ ապահովելով հենց այն, ինչ պահանջում են ուկրաինացիները, և որ ուկրաինացիներն այդ ամենը շատ արդյունավետ օգտագործում են, ապա այդպես էլ կլինի։ Եվ կա»,- հավելեց նա:

Ռուսաստանը պաշտոնապես չի հայտարարել նոտա հղելու մասին, որի գրում են ամերիկյան լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել