ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վստահության վարկանիշը հասել է պատմական նվազագույնին։ Այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը։
Այս շաբաթ չորս կազմակերպությունների կողմից հրապարակված հարցումների միջին արդյունքի համաձայն՝ ամերիկացի առաջնորդի նկատմամբ վստահության մակարդակը կազմել է մոտավորապես 41%։ Այս ցուցանիշը ռեկորդային ցածր է նախագահական ժամկետի նույն ժամանակահատվածում Բայդենի նախորդների ցուցանիշների համեմատ։
«Սա իսկապես շատ, շատ վատ ցուցանիշ է»,- եզրափակել է հեռուստաալիքի թղթակիցը։
Համեմատության համար CNN-ը վկայակոչում է Դոնալդ Թրամփի վստահության վարկանիշի մասին տվյալները, ում ցուցանիշն նշված հատվածում 1%-ով բարձր է Բայդենի ներկայիս ցուցանիշից՝ 42%՝ 41%-ի դիմաց։