Վլադիմիր Պուտինը ճանաչեց Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական հանրապետությունների անկախությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ փետրվարի 21-ին, Լուգանսկի և Դոնեցկի այսպես կոչված Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին հրամանագիր ստորագրեց: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Ինչպես ավելլի վաղ հայտնել էինք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Նրանց հետ շփումներում Ռուսաստանի ղեկավարը հայտնել էր, որ մոտ ժամանակներս մտադիր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագիրը:

Նշենք նաև, որ ՌԴ ղեկավարը, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարների հետ միասին ստորագրել են Ռուսաստանի Դաշնության և հանրապետությունների միջև բարեկամության, համագործակցության և աջակցության մասին համաձայնագրեր:

Պուտինը շնորհավորել է Դենիս Պուշիլինին և Լեոնիդ Պասեչնիկին այս համաձայնագրերի ստորագրման կապակցությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել