ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Նրանց հետ շփումներում Ռուսաստանի ղեկավարը հայտնել է, որ մոտ ժամանակներս մտադիր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագիրը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Պուտինը Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին տեղեկացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի արդյունքների մասին, որտեղ քննարկվել է Դոնբասի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հարցով Պետդումայի որոշման համատեքստում:
Երկուշաբթի օրը նաև ստացվել են ԴԺՀ-ի-ի և ԼԺՀ-ի ղեկավարության դիմումները Ուկրաինայի իշխանությունների ռազմական ագրեսիայի կապակցությամբ իրենց ինքնիշխանությունը ճանաչելու մասին, որոնք զանգվածային գնդակոծություններ են կատարել Դոնբասի տարածքում, ինչի հետևանքով տուժում է քաղաքացիական բնակչությունը:
«Հաշվի առնելով այս ամենը՝ Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ մոտ ժամանակներս նկատի ունի ստորագրել համապատասխան հրամանագիրը»,- ասված է հաղորդագրության մեջ: