Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, ընթացիկ տվյալներով՝ երկրում լաբորատոր հաստատված է «օմիկրոնի» 63 դեպք։
Նրա խոսքով՝ բոլոր դեպքերում հիվանդությունը թեթև ընթացք ունի։ Նա նաև նշել է, որ 2-3 շաբաթից «օմիկրոնը» կարող է գերիշխող դառնալ «Դելտա» շտամի նկատմամբ։
«Այսօր երկրում լաբորատոր հաստատվել է «օմիկրոնի»-ի 63 դեպք։ Մենք կանխատեսում ենք, որ 2-3 շաբաթվա ընթացքում «օմիկրոնը» մեր երկրում կարող է գերիշխող դառնալ «Դելտայի» նկատմամբ։ 63 դեպքերից մեծ մասը ներմուծված է, գրեթե բոլորը ենթարկվել են կոնտակտային և խորը համավարակաբանական հետազոտության։ Հիվանդության ծանր ընթացք չկա։ Վարակվածների մեծ մասը պատվաստված է»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն։