«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքը սահմանում է Վարչապետին և Կառավարությանը ենթակա մարմինների ցանկը:
5-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետին ենթակա մարմինները գործում են ազգային անվտանգության, ոստիկանության և պետական վերահսկողության ոլորտներում:
Ըստ օրենքի՝ Վարչապետին ենթակա մարմիններն են՝
1) Ազգային անվտանգության ծառայությունը
2) Ոստիկանությունը
3) Պետական վերահսկողական ծառայությունը:
Օրենքում նաև նշվում է, որ Կառավարությանը ենթակա մարմինն ապահովում է Կառավարության քաղաքականության՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը, ինչպես նաև աջակցում է իրեն վերապահված ուղղության շրջանակներում Կառավարության քաղաքականության մշակմանը:
Օրենքի համաձայն՝ Կառավարությանը ենթակա մարմիններն են՝
1) Կադաստրի կոմիտեն
2) Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն
3) Պետական եկամուտների կոմիտեն
4) Վիճակագրական կոմիտեն
5) Քաղաքաշինության կոմիտեն
6) Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը
7) Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը
8) Կրթության տեսչական մարմինը
9) Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը
10) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը
11) Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: