Վիկտոր Ենգիբարյանը նշանակվել է Գերմանիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 5-ին հրամամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Վիկտոր ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»։

Իրավաբան․net-ը ներկայացնում է Վիկտոր Ենգիբարյանի կենսագրությունը։

Ծնվել է 1981թ. հուլիսի 11-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։

Սովորել է Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետում։

Բոխումի Համալսարանի (Գերմանիա) հասարակագիտության ֆակուլտետ՝ եվրոպագիտություն և տրանսնացիոնալ կորպորացիաների կառավարում:

Վերապատրաստվել է Լոնդոնի Պառլամենտական միջազգային կենտրոնում, Հագենի հեռակա համալսարանում։

Սովորել է Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։

Աշխատել է ՀՀ ՊՆ ՄԱԿ-ի հետ համատեղ ականազերծման ծրագրում՝ որպես ականների քարտեզագրող:

2005 թ-ին հիմնադրել և ղեկավարել է Միջազգային Եվրոպական շարժման հայաստանյան խորհուրդը:

Իրականացրել է զարգացման և բիզնես խորհրդատվություն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և UNDP-ի համար։

Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է և «Տնտեսական համագործակցության Եվրոպական լիգա»-ի հայաստանյան կառույցի գլխավոր քարտուղար:

Հայ Ակադեմիականների Միության գործադիր խորհրդի անդամ է։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» դաշինքի համապետական ցուցակով:

Ազգային ժողովում ղեկավարել է Հայաստան-Ավստրիա բարեկամական խումբը, 2019-ից ղեկավարել է Եվրոնեսթ ԽՎ հայաստանյան պատվիրակությունը, անդամակցել է ՆԱՏՕ ԽՎ ասոցացված պատվիրակությանը և ՀՀ-ԵՄ համագործակցության և գործընկերության հանձնաժողովին։

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել