201 գրանցված փաստաբանից գործադուլին ներկա է մոտ 60-ը

Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը հետ վերադարձնելու մասին որոշումը չպատճառաբանելու համար փաստաբաններն այսօր գործադուլ էին կազմակերպել: Փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանի խոսքերով` հիշյալ խնդրով մտահոգ են և գրանցվել են 201 փաստաբա: Սակայն տեղեկացնենք, որ 13:40  դրությամբ գործադուլին ներկա էր 60 փաստաբան:

Նա նշեց, որ այս անգամ իրենց բողոքի ձայնը որոշել են բարձրացնել քննարկման ձևաչափով և հետամուտ են լինելու հարցի վերջնական լուծմանը՝ պարբերաբար բողոքի ակցիաներ կազմակերպելով:

Փաստաբանների բողոքի քննարկմանը ներկա են նաև  ներկայացուցիչներ ՀՀ դատական դեպարտամենտից և ՄԻՊ գրասենյակից: Վերջիններս քննարկվող թեմայի վերաբերյալ իրենց դիրքորոշումն արդեն հայտնել են:

Գործադուլի մանրամասները շուտով:

Հիշեցնենք, որ այսօր և վաղը գործադուլին մասնակից փաստաբանները չեն մասնակցի դատական նիստերի և դատավարական այլ գործողությունների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել