Երգչուհի Մ. Կաբալյեին կպարգևատրվի պատվո շքանշանով: Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար երգչուհի Մոնսերատ ԿԱԲԱԼՅԵԻՆ (ԻՍՊԱՆԻԱ) պարգևատրել Պատվո շքանշանով: