Հոկտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 411 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 680 182-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 896 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 622 181 մարդ։
Վարակից մահացել է ևս 29 մարդ, ընդհանուր՝ 9 617:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8.21%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.83%, վերջին 7 օրվանը՝ 9.05 %: