Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների սպանության կապակցությամբ՝ խստագույնս դատապարտելով այդ զարհուրելի ահաբեկչությունը:
Այս մասին հաղորդում է Նախագահի պաշտոնական կայքը: