Վերջին շրջանում Հայաստանում լայն տարածում է ստացել ապահովագրությունը, ապահոգրական գործընթացները:
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ապահովագրությունը:
Ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով: Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն:
Կամավոր ապահովագրությունն ապահովադրի կամավոր ցանկությամբ ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է:
Պարտադիր ապահովագրությունը ապահովադրի կամքից անկախ ապահովագրողի հետ oրենքի ուժով ծագող հարաբերություններն են, որի տեսակները, պայմաններն ու իրականացման կարգը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական oրենսգրքով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և պարտադիր ապահովագրության մասին համապատասխան oրենքներով:
Այդուհանդերձ, ՀՀ քաղաքացաիրավական օրենսդրությունը նախատեսում է նաև շահեր, որոնց ապահովագրություն չի թույլատրվում:
Այդպես, չի թույլատրվում`
1) հակաօրինական շահերի ապահովագրությունը.
2) խաղերին, վիճակախաղերին և գրազին մասնակցելու հետևանքով առաջացած վնասների ապահովագրությունը:
Վերը նշված կետին հակասող` ապահովագրության պայմանագրի պայմաններն առոչինչ են: