Արցախյան պատերազմում զոհված Համլետ Հովհաննիսյանը ծառայել է 2012-2014 թվականներին:
Մայրը՝ Գոհար Կիրակոսյանը պատմում է, որ որդին բազում նախասիրություններ և հետարքրություններ ուներ: 3-րդ դասարանից սկսել է հեքիաթներ գրել:
«Շատ էր հետաքրքրվում պատմությամբ, բանակային կյանքով, հետախուզությամբ: Երևի դրանք իր համար այս ուղին հարթցին»,-նշում է նա:
Մոր խոսքով՝ երբ Համլետը վերադարձել է ծառայությունից շատ տպավորված է եղել հետախույզի մասնագիտությամբ և ասել է, որ ցանկանում է դառնալ զինվորական հետախույզ և շարունակել ծառայությունը:
«Երբ սկսեցինք Համլետի հետ ազգային պարերի հաճախել, դա ավելի շատ մոտեցրեց մեզ հայրենասիրությանը»,-ասում է եղբայրը՝ Դավիթ Հովհաննիսյանը:
Կարանտինի օրերին Համլետը սկսել է նկարչության հեռավար դասընթացների մասնակցել: Համլետն ընդամենը 6 նկար ունեցավ ու անավարտ մի կտավ է թողել. «Ալեկոծ ծով»:
«Մինչև հիմա հանելուկ է մեզ համար Համլետը: Ամեն ինչ ինքը համատեղում էր: Նա գիտեր իր առաքելությունը, իր անելիքը, երբ մարտական առաջադրանքների է գնացել՝ հետախույզի զինվորական գրքույկը հետը չի վերցրել»,-նշում է մայրը:
Համլետ Հովհաննիսյանը ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 27-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Սարատակ գյուղի մատույցներում:
Մանրամասները՝ տեսանյութում