Բռնի տեղահանված արցախահայերը Հայաստանում բախվում են մի շարք խնդիրների. ԻՀԱ անդամ, փաստաբան

«Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Հադրութի դեօկուպացիա», «Շուշիի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Դիզակ», «Կումայրի» արցախահայերի հասարակական կազմակերպություններն ու մի շարք այլ կառույցներ հիմնադրվել ու հիմնադրվում են Իրավաբանների հայկական ասոցիացիայի աջակցությամբ։

«Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով բռնի տեղահանված մեր հայրենակիցները Արցախի տարբեր շրջաններից տեղափոխվել էին Հայաստան, նրանք կորցրել են ունեցվածքը, անշարժ գույք, հարազատներ, ունեին ֆինանսական հոգեբանական սոցիալական աջակցության խնդիրներ, որոնք մինչ այժմ էլ լուծված չեն. այդ խնդիրներին համակարգային լուծումներ տալու նպատակով էլ հիմնադրվել են արցախահայության կողմից մի շարք Հասարակական կազմակերպություններ, որոշ ասարակական կազմակերպություններ դեռևս հիմնադրման փուլում են»,-այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ, փաստաբան Վարդանուշ Կավալյանը:

Նրա խոսքով՝ ի սկզբանե ԻՀԱ-ն զբաղվում էր Արցախից բռնի տեղահանված անձանց անվճար իրավաբանական աջակցություն տրամադրելով, որի ընթացքում վեր են հանվել ավելի խորը սոցիալ-իրավական, քաղաքական խնդիրներ

«ԻՀԱ-ն անմիջական աջակցություն է ցուցաբերել ՀԿ-ների իրավական գրանցման փաստաթղթավորման փուլում, իսկ այժմ ինկուբացիոն փուլում են, որտեղ ԻՀԱ-ն աջակցում է ՀԿ-ների կայացման հարցում, ՀԿ-ները անցնում են վերապատրաստման ու զուգահեռ նպատակների սահմանման և ռազմավարության ու ծրագրային փուլերով»,-նշեց  Վարդանուշ Կավալյանը:

Փաստաբանի խոսքով՝ Արցախի տարծքային ամբողջականությունը և հասարակական կազմակերպությունները բարձրացնում են օկուպացված տարածքների  դեօկուպացիայի խնդիր, ինչպես նաև բնակչության վերադարձի իրավաքաղաքական խնդիր:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել