Ռուսաստանի ԱԳՆ-ն Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոսին խորհուրդ է տվել 72 ժամվա ընթացքում լքել երկիրը

Ռուսաստանի ԱԳՆ-ն Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին խորհուրդ է տվել 72 ժամվա ընթացքում լքել երկիրը։

Այս մասին հայտնում է «Ինտրեֆաքս» լրատվական գործակալությունը։

Այս մասին հայտնել են Ռուսաստանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Վասիլի Պոկոտիլոյին, ով շաբաթ օրը հրավիրվել էր ՌԴ ԱԳՆ:

«Ռուսական կողմը նշել է այս տեսակի գործունեության անթույլատրելիությունը, որը անհամատեղելի է հյուպատոսական աշխատանքի հետ և վնասում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության շահերին», – ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Շաբաթ առավոտյան Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարեց, որ Սոսոնյուկը ձերբակալվել է։ Ավելի ուշ, Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն «Ինտերֆաքսին» ասել է, որ դիվանագետը մի քանի ժամ կալանավորվել է, որից հետո նա վերադարձել է հյուպատոսարան:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը խոստանում է արձագանքել կատարվածին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել